««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել Գրիգորի Խաչատուրովը». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հայաստանը բանակ չի ունեցել» օպերացիայի շրջանակներում հերթական թիրախ է նշանակվել գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի հետ կապված պրոցեսն արհեստականորեն «եփվում» էր խորհրդարանի վերջին նիստում:
Ճիշտ է՝ փաստերի բացակայության պայմաններում քպ-դատախազ «պասերով» խաղն ակնհայտ չէր ստացվում, բայց արդեն պարզ էր, որ իշխանությունը գործ կարելու հերթական թեման է զարգացնում:
Սեյրան Օհանյանի գործով ԱԺ հայտնի նիստից հետո առիթ ունեցել եմ ասելու, որ Խաչատուրովների գեներալական ընտանիքը իշխանությունների թիրախ պատահական չի դարձել:
Ե՛վ Գրիգորի, և՛ Յուրի Խաչատուրովները 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո ունեցել են հստակ քաղաքացիական դիրքորոշում երկրում տեղի ունեցող այլանդակությունների, պետության ավերման և զինված ուժերը կազմաքանդման տանելու վերսբերյալ և այդ մասին նրանք հրապարսկային խոսել են:
Իշխանությունն, իհարկե, «կուլ չէր տալու» իրերն իրենց անուններով անվանելու հանգամանքը և գնաց սպասելի՝ իրեն անչափ հոգեհարազատ անբարոյական պրոցեսով:
Մի բան հաստատ գիտեմ, Գրիգորի Խաչատուրովի կեցվածքն ու վարքագիծը գիտակցված է, նա հստակ գիտեր, թե դա ինչի կարող էր հանգեցնել, սակայն նա այն մարդկանցից է, ով գիտի, թե ինչպես պետք է պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը»:

«Ադրբեջանցի մեղադրյալի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով»․ Անուշ Միրզոյան
1717:06
«Փաշինյանն այսպես է մեկնաբանում՝ լավ իմանալով, որ ֆիլմի գաղափարի հեղինակը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է»․ Արթուր Սուքոյան
2817:00
«Չեմ զարմանա, եթե Փաշինյանը ստորագրի ՀՀ-ն միութենական պետության մեջ մտցնելու փաստաթղթի տակ»․ Նաիրի Հոխիկյան
3816:48
«Ադրբեջանը անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից փորձում է հանել դեռ 2005 թվականից»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3916:42
«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
5616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
15016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
6416:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
7515:54