Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արևմուտքն է պատերազմը սկսել, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար». Պուտին

«Արևմուտքն է պատերազմը սկսել, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար». Պուտին
592
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 13:48

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում նշել է, որ ՌԴ համար դժվարին ժամանակներ են, և որ կատարվող իրադարձությունները պատմական են՝ կանխորոշելու են Ռուսաստանի ժողովրդի և երկրի ճակատագիրը:
Անդրադառնալով Ուկրաինայում իրականացվող «հատուկ գործողությանը»՝ Պուտինը նշել է. «Մենք քայլ առ քայլ հետևողականորեն կլուծենք մեր առջև դրված բոլոր խնդիրները... Ռուսատանը բաց է եղել Արևմուտքի հետ կառուցողական բանակցությունների համար և երկար տարիներ առաջարկել է աշխատել համատեղ անվտանգային համակարգի վրա, մինչդեռ Արևմուտքն Ուկրաինային պատրաստում էր մեծ պատերազմի, և այսօր նրանք բացեիբաց ընդունում են դա... Արևմուտքն է պատերազմը սկսել, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար»: