Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա». Տ. Աբրահամյան

«ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա». Տ. Աբրահամյան
693
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 11:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մյունխենում տեղի ունեցած հանդիպում-քննարկումների վտանգավոր դրվագներից մեկը վերաբերում է «Լաչինի միջանցքի» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը:
Ալիևը պարզ վերահաստատում է իր այն մոտեցումը, որ Հայաստանն Արցախին կապող երթուղին և Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը պետք է գործեն միևնույն ռեժիմում՝ հավելելով, որ այդ հատվածներում պետք է անցակետեր տեղակայվեն:
Առավել պարզ ասած, Ալիևն ասում է, որ եթե ՀՀ-ն դեմ է Սյունիքով միջանցքի տրամադրման, ապա Հայաստանն Արցախին կապող երթուղին պետք է զրկվի միջանցքի կարգավիճակից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս պետք է անցնել ադրբեջանական անցակետերով՝ անվտանգային, մաքսային և այլ ընթացակարգերի ներառմամբ:
Չի բացառվում, որ ի սկզբանե Ադրբեջանը միջանցքի թեման առաջնային օրակարգ էր մղել որպես «փոխզիջում» օգտագործելու և իր գլխավոր նպատակներից մեկին հասնելու՝ ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղակայելու համար:
ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա»: