«Մենք ինձ վերացնելու հատուկ գործողության վերջին փուլում ենք...». Սաակաշվիլի
![]() 750 Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 23:54 Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին, «Վիվամեդի» կլինիկայում կայացած մամուլի ասուլիսը։ «Echo of the Caucasus»-ը գրում է, որ Սաակաշվիլիի խոսքով, բուժհաստատության ղեկավարության ու բժիշկների ասած ամեն ինչից միակ ճշմարտությունն այն էր, որ իր վիճակն արագորեն վատանում է։ Մնացածը, ըստ Վրաստանի նախկին նախագահի, սուտ է. ««Վիվամեդի» կլինիկայի բժիշկների ասուլիսում միակ ճշմարտությունն այն էր, որ իմ վիճակը ծանր է և արագորեն վատանում է, և որ կլինիկան գործնականում ոչինչ անել չի կարող։ Մնացած ամեն ինչ սուտ էր։ Այս կլինիկան հրաժարվեց բուժել իմ հիմնական հիվանդությունները։ Մասնավորապես՝ ծանր մետաղներով թունավորում, անորեքսիա և կախեքսիա»,- գրել է Սաակաշվիլին սոցցանցում։ Վրաստանի նախկին նախագահն ասել է, որ «ոչ ոք այնքան չի ուզում ապրել, որքան ես։ Ուզում եմ ականատես լինել Ուկրաինայի հաղթանակին, որը սարերի ետևում չէ... Ես բյուջեից ոչ մի թեթրի չեմ վերցրել. և եթե ես ինչ-որ տեղ ունենայի այդպիսի գումար, ապա վերջին հողամասը չէի վաճառի փաստաբանների վարձը հոգալու համար։ Կա միայն մեկ ճշմարտություն, այս ամենը գտնվում է Մարիա Զախարովայի հայտարարության համատեքստում: Մենք գտնվում ենք ինձ լիկվիդացնելու հատուկ գործողության վերջին փուլում, և դրանում ներգրավված են «խորհրդարանականներ», «լրագրողներ», այժմ էլ՝ կլինիկա։ Կոչ եմ անում Վրաստանին և աշխարհին՝ թույլ մի տվեք, որ այս հանցավոր կորպորացիան իր չար մտադրությունները կատարի»։ Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Սաակաշվիլին վճարում է, որ իրեն հիշեն Արևմուտքում»։ Նրա խոսքով, վրացի լրագրողները «սկսել են ուսումնասիրել Միշիկոյի գործը» և պարզել, որ Սաակաշվիլին «արդեն ծախսել է գրեթե մեկ միլիոն դոլար Թբիլիսիից փախչելու, երախտապարտ հայրենակիցների արդարադատությունից փրկվելու համար»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
