Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ուկրաինան կարող է ավելի արագ ազատագրել Ղրիմը, քան Դոնբասը». Պոդոլյակ

«Ուկրաինան կարող է ավելի արագ ազատագրել Ղրիմը, քան Դոնբասը». Պոդոլյակ
739
Հինգշաբթի, 23 փետրվարի, 2023 թ., 23:00

Կիևը միանգամայն ունակ է Դոնեցկից և Լուգանսկից առաջ ազատագրել Ղրիմի թերակղզին, Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Պատերազմի տրամաբանությունն այնպիսին է, որ Ղրիմն ազատագրելու հնարավորությունն անառարկելի է։ Եվ որքան հնարավոր է շուտ, նույնիսկ՝ շատ ավելի արագ, քան Դոնեցկն ու Լուգանսկը։ Չնայած ինձ թվում է, որ մենք պետք է հնարավորինս արագ ազատագրենք Դոնեցկն ու Լուգանսկը։ Դա խորհրդանշական կլիներ»,- ասել է Պոդոլյակը։