Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Եթե միջանցքը բացվի, դատարանի որոշմա՞մբ է բացվելու, թե՞ Վարդանյանի գնալով». Օսկանյան

«Եթե միջանցքը բացվի, դատարանի որոշմա՞մբ է բացվելու, թե՞ Վարդանյանի գնալով». Օսկանյան
865
Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 13:36

«Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ միջազգային դատարանի որոշում, որը պարտադրում էր Ադրբեջանին՝ բացել Լաչինի միջանցքը: Հիմա եթե միջանցքը բացվի, դատարանի որոշմա՞մբ բացվեց, թե՞ Վարդանյանի գնալով: Վարդանյանին աշխատանքից ազատելով՝ ջրեցինք միջազգային դատարանում ունեցած ձեռքբերումը»,- այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանն ու Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը: Օսկանյանի խոսքով՝ Ադրբեջանն այսօր կարողանում է պարտադրել իր կամքը՝ ամեն ինչում: