Մինչ պետնախարարի պաշտոնում նշանակվելը, Վարդանյանը Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ունեցել. «Ժողովուրդ»
![]() 708 Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ես աշխատելու եմ այստեղ, մնալու եմ ձեր կողքին: Շնորհակալություն, պարո՛ն նախագահ, ամեն ինչի համար, չնայած իսկապես մենք ունենք տարաձայնություններ տարբեր մոտեցումներում, բայց ընդհանուր գաղափարը, որ մենք ունենք, կարմիր գծեր, որ ոչ մեկին չի կարելի անցնել դրանք». սրանք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերն են, որոնք նա ասել է Արցախի կառավարության նիստի ժամանակ: Այդ օրը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց Վարդանյանին պաշտոնից ազատելու իր որոշման մասին: Եվ, ահա, Վարդանյանի՝ Արցախում մնալու մասին հայտարարությունը շատերի կողմից դիտվեց բացառիկ հերոսություն: Մեր տեղեկություններով՝ Արցախում մնալու Վարդանյանի պատճառները բոլորովին այլ են. դեռ նախորդ տարվանից էր պարզ, որ Արցախում պաշտոն ստանալուց հետո Ռուբեն Վարդանյանը Հայաստան չի գալու: Բանն այն է՝ ըստ Արցախում տարածված լուրերի՝ Ռուբեն Վարդանյանը Արցախի պետնախարար դառնալու ժամանակ միջնորդավորված ձևով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ Ռուբեն Վարդանյանը չպետք է հաստատվի Հայաստանում, մասնակցի քաղաքական գործընթացներին և չպետք է հավակնի որեւէ պաշտոնի: Ահա այս պատճառով էլ անգամ պաշտոնից ազատվելուց հետո նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը կշարունակի բնակվել Արցախում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
