«Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն հայտնի է, որ Արցախում նոր պետնախարարի պաշտոնում մտադիր են նշանակել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:
Թե ինչ սկզբունքներով և մոտեցումներով կշարժվի նոր պետնախարար և ինչպես կստացվի նրա համատեղ աշխատանքը նախագահի հետ, շատ դժվար է ասել:
Նույն Ռուբեն Վարդանյանի դեպքում Արայիկ Հարությունյանը մինչ նրա նշանակումը ամիսներ շարունակ Վարդանյանին տարբեր մարդկանց շրջանում ներկայացնում էր որպես Արցախի ապագա, մարդ, ով ունակ է իրավիճակ փոխելու և իր ահռելի հնարավորությունները ի շահ Արցախի ներդնելու:
Թե ինչ եղավ այդ խոսքերից 2 ամիս անց՝ բոլորը գիտեն: Հարությունյանի կողմնակիցների մի մասը սկսեցին խոսել այն մասին, որ Վարդանյանը խնդիր է պետական համակարգի համար, մյուսները «պարզեցին», որ Վարդանյանը ռուսների մարդը չէ, մի խումբ այնքան առաջ գնաց ստեղծագործական մոտեցումներում, որ Վարդանյանի նշանակումը կապեցին ՀՀ ընդդիմության ջանքերի հետ:
Ի դեպ, Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Ա. Հարությունյանն է, ով նշանակել ու կարճ ժամանակ անց հեռացրել է իր նշանակածին՝ անկախ պատճառներից ու ներսում խորը ճգնաժամ ստեղծել, իսկ հիմա «հերոսաբար» պայքարում է իր իսկ ստեղծած «կաշայի» դեմ:
Այս և նախորդ ժամանակահատվածում Հարությունյանի անկանոն ու անկանխատեսելի քաղաքական վարքագիծը հաշվի առնելով, դժվար է ասել, թե ինչ կունենանք նոր պետնախարարի նշանակումից հետո:
Ներսիսյանի մասին վերջին շրջանում տարբեր բնույթի տեղեկություններ շրջանառվեցին՝ ՀՀ իշխանությունների, սոռոսականների ներկայացուցիչը լինելուց մինչև պաշտոնակռվի մասնակցի:
Ես ինքս՝ ի պաշտոնե, իմ ծառայության տարիներին, իր հետ առնչվել եմ Արցախում, լավ տպավորություն եմ ունեցել, որովհետև իր գործում եղել է հստակ ու սկզբունքային, իսկ իր մասին տարածվող լուրերը հաստատող որևէ փաստի չեմ հանդիպել:
Չնայած ծանր ներքաղաքական, արտաքին քաղաքական, անվտանգային վիճակի մեծ պատասխանատվություն է ստանձնել և իմ ցանկությունն է, որպեսզի նա ու մյուս պաշտոնյաները հաջողեն, որովհետև դա բխում է Արցախի շահերից:
Կարևորը աշխատանքի հիմքում դրվող հստակ դիրքորոշումներն ու սկզբունքներն են, որոնք պետք է բխեն արցախցիների՝ 3 տասնամյակ առաջ հռչակած մոտեցումներից»:

«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
3616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
12016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
5116:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
6015:54
«Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է»․ Արտակ Բեգլարյան
6615:30
«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով
11715:19
«Ամենավտանգավոր լրտեսը դու ես, դատական իշխանությունն էլ ուզում ես տակդ դնես, որ ամբողջ երկիրը դարձնես լրտես»․ Լևոն Զուրաբյան
6815:12
«Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4015:06