Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Բայդենը Չինաստանին կոշտ պատասխան է խոստացել Ռուսաստանին զենք մատակարարելու դեպքում

Բայդենը Չինաստանին կոշտ պատասխան է խոստացել Ռուսաստանին զենք մատակարարելու դեպքում
715
Շաբաթ, 25 փետրվարի, 2023 թ., 12:06

Եթե ​​Չինաստանը Ռուսաստանին մահաբեր զենք մատակարարի Ուկրաինայի դեմ պատերազմի համար, ապա ԱՄՆ-ը կպատասխանի կոշտ պատժամիջոցներով, այս մասին ABCNews-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա նշել է, որ թեև չի սպասում, որ Պեկինը կգնա այդ քայլին, բայց դիտարկում է նման հնարավորությունը։

«Եթե Չինաստանն իսկապես զենք ուղարկի Ռուսաստան, ԱՄՆ-ը կպատասխանի կոշտ պատժամիջոցներով»,- ասել է Միացյալ Նահանգների նախագահը: