«Մեր շուրջը բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական քարոզչական խողովակներով նախօրեին 2 լուր գնաց: Առաջինն անանուն հղումով գուժում էր առաջիկայում Սյունիքի նկատմամբ նախապատրաստվող հարձակման մասին, իսկ երկրորդը՝ ՌԴ ուղղորդմամբ, ՀՀ-ից ադրբեջանական խողովակաշարերին հասցվող հարվածների մասին:
Թեման առավել պատկերավոր է դառնում, երբ վերհիշում ենք մի քանի շաբաթ առաջ, ադրբեջանական քարոզչական հիմնական խոսափողներից մեկի այն «վերլուծականը», որի համաձայն ՀՀ-ն ու Իրանը Սյունիքի ուղղությամբ ագրեսիա են նախապատրաստում ընդդեմ Ադրբեջանի:
Նկատելի է, որ խորքում վտանգավոր զարգացումներ են «եփվում»՝ իրենց հետ բերելով նոր սպառնալիքներ:
Տարբեր գործոններով պայմանավորված տարածաշրջանային նոր էսկալացիայի պատուհան է բացվում ու այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե ինչպե՞ս է սրան հակազդելու ՀՀ իշխանությունը:
Հարցն, իհարկե, ավելի շատ հռետորաբանական է, որովհետև այս իշխանությունն իր քաղաքականությամբ ավելի շատ ՀՀ-ն տարբեր կոնֆլիկտների մեջ ներքաշելու ռեսուրս ունի, քան հակազդելու:
Մեր շուրջ բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում, ինչը լուրջ սպառնալիք է Հայաստանի ու Արցախի համար»:

«Ձեր ծաղրական արտահայտությունը շատ ավելի խոսուն է, քան ձեր իշխանության պաշտոնական պարզաբանումները»․ Մետաքսե Հակոբյան
3616:18
Սերբիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին
12016:13
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
5116:06
«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
6015:54
«Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է»․ Արտակ Բեգլարյան
6615:30
«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով
11715:19
«Ամենավտանգավոր լրտեսը դու ես, դատական իշխանությունն էլ ուզում ես տակդ դնես, որ ամբողջ երկիրը դարձնես լրտես»․ Լևոն Զուրաբյան
6815:12
«Ես Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանակում 2 տարի 8 ամիս Եռաբլուրի ընդլայնում տեղի չի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4015:06