Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եռակողմ համաձայնագրով Լաչինի միջանցքում անցակետի տեղակայում նախատեսված չէ». Լավրով

«Եռակողմ համաձայնագրով Լաչինի միջանցքում անցակետի տեղակայում նախատեսված չէ». Լավրով
781
Երեքշաբթի, 28 փետրվարի, 2023 թ., 14:18

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին՝ խաղաղության համաձայնագիր ձեռք բերելու հարցում:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Նա նաև նշել է, որ Հայաստանը դեռևս չի պատասխանել Մոսկվայում հանդիպելու ՌԴ առաջարկին: Անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին՝ Լավրովն ասել է, որ միջանցքի օգտագործումը պետք է համապատասխանի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքներին, որով անցակետեր նախատեսված չեն և որը պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով: