Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Միացյալ Նահանգները հակամարտությունների սրման կողմնակից է». Զախարովա

«Միացյալ Նահանգները հակամարտությունների սրման կողմնակից է». Զախարովա
575
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 12:00

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել են Դելիում անցկացվող G20-ի երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում. առանձին հանդիպում տեղի չի ունեցել:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ G20-ի շրջանակներում ՌԴ և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպում ծրագրված չէ: Պաշտոնական Մոսկվան ևս հայտարարել էր, որ դիվանագետների հանդիպում նախատեսված չէ: ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ «ԱՄՆ-ը վաղուց և պարզ հայտնել է իր դիրքորոշումը. նրանք հակամարտությունների սրման կողմնակից են, և, ըստ էության, ամբողջ աշխարհում»,- հավելել է նա: