«Ոչ թե միջազգային հանրությունն է Արցախի հարցով նշաձող իջեցրել, այլ ՀՀ իշխանությունը». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունն այն մասին, թե «անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման Հայասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից, ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», ուշագրավ է ոչ միայն ինքնորոշման իրավունքի սկզբունքի արծարծման տեսանկյունից:
Գերմանիայի կանցլերի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, որտեղ Շոլցը խոսում էր արցախցիների ինքնորոշման իրավունքի սկզբունքի իրացման մասին և, ի դեպ, այն կրկնեց իրեն ուղղված հարցադրումներից մեկի ժամանակ, Փաշինյանը նույն հանդիպման ժամանակ կրկին «նշաձողը» իջեցրեց և խոսեց բացառապես արցախցիների իրավունքների և ազատությունների մասին:
Ըստ Փաշինյանի՝ «2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար»:
ՌԴ-ն խոսում է Արցախի կարգավիճակի հարցը հաջորդ սերունդներին թողնելու մասին, այսինքն՝ կարգավիճակի հարցը փակված չի համարում, Գերմանիան, որը ԵՄ առանցքային երկրներից է, կանցլերի մակարդակով խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորության մասին, իսկ ՀՀ իշխանությունը շարունակում է պնդել ադրբեջանական թեզերը՝ բացառապես արցախցիների իրավունքների և ազատությունների մասով, ինչն ամբողջապես տեղավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության տիրույթում:
Ակնհայտ է, որ ոչ թե միջազգային հանրությունն է Արցախի հարցով նշաձող իջեցրել, ինչպես Փաշինյանն էր մեկ տարի առաջ պնդում, երբ հրաժարվում էր Արցախի անկախության և Ադրբեջանի կազմից դուրս գործելու մոտեցումից, այլ կոնկրետ ՀՀ իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որովհետև նա Արցախի անկախության գործընթացի փոխարեն առաջ է մղում նրա հանձնման գաղափարը»:

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
4903:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
7102:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
8900:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
80Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
88Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
93Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
99Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
84Երեկ, 21:54