«Ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկայացնում, ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել մեկ այլ՝ չքննարկված կարևոր հանգամանքի վրա:
Արցախցի ոստիկանների նկատմամբ հարձակման վայրը՝ «Խայփալու»-ն, Շուշի քաղաքից ուղիղ գծով մոտ 1.5 կմ-ի վրա է:
««Խայփալու» տեղամասից Ստեփանակերտի ծայրամասային թաղամաս՝ Արմենավան, ուղիղ գծով ընդամենը 3կմ է:
Մարտերի էպիկենտրոնից մինչև Ստեփանակերտի կենտրոն, պայմանական քաղաքային մարզադաշտ, ուղիղ գծով շուրջ 5.5 կմ է:
Սա գրում եմ մեր այն հայրենակիցների համար, ովքեր տեղանքի առանձնահատկություններին օբյեկտիվ առումով չեն տիրապետում, իսկ սա կարևոր գործոն է հասկանալու, որ բուն վտանգավոր գոտին մայրաքաղաք Ստեփանակերտի «քթի տակ է» ու ցանկացած խնդիր ուղիղ ճանապարհ է բացելու դեպի Ստեփանակերտ:
Իրադրությունն Արցախի շուրջ բավականին լարված է և իմ տպավորությամբ, Ադրբեջանն ընդհանուր առմամբ դժգոհ լինելով իր հարձակման արդյունքից քննարկումների մեջ է՝ ի՞նչ անել, ե՞րբ անել և ո՞ր պահին:
Սա ահաբեկելու նպատակով չեմ ասում, այլ կոնկրետ պատրաստ լինելու, որպեսզի թշնամու հնարավոր շարժն ու գործողություններն ուղղակի տեսադիտարկման համակարգով չդիտենք, այլ եղած տեխնիկական հնարավորությունն օգտագործելով ժամանակին կանխենք, իսկ դա հնարավոր է»:

«Մեկ տարի առաջ այս օրը ոճրագործության հետևանքով սպանվեց Վալոդյա Գրիգորյանը»․ Մանե Թանդիլյան
010:42
«Իրանի հետ բանակցությունները հաջող են անցել»․ Ուիթքոֆ
5010:19
«Արմենի հայրենիքն իր ղեկավարը հռչակել է Ադրբեջան»․ Տիգրան Աբրահամյան
3810:00
«Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է»․ լրագրողը՝ Քրիստիննե Գրիգորյանին (տեսանյութ)
5609:42
«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5109:36
Լավրովը ժամանել է Նյու Յորք (տեսանյութ)
8609:24
«Իրանի ռմբակոծումը չի հանգեցնի երկրում իշխանափոխության»․ Մակրոն
12609:19
«TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6109:12