«Ռուսաստանը լրջորեն մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի միջադեպը: Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ն լրջորեն մտահոգված է իրավիճակի սրմամբ և կողմերին զսպվածության և դեէսկալացիայի կոչ է անում: Զախարովան նաև նշել է, որ Ռուսական կողմը վերահաստատում է 2020թ. նոյեմբերի 9-ի ՌԴ, ՀՀ և ԱՀ ղեկավարների եռակողմ հայտարարության պահանջները անվերապահորեն կատարելու անհրաժեշտությունը:
«Կատարվածը վերահաստատում է Երևանի և Բաքվի բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հրամայականը՝ եռակողմ հայտարարությունների պահանջները կատարելու նպատակով»,-հավելել է Զախարովան՝ ընդգծելով, որ նշված պահանջների մեջ են մտնում նաև «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան և խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»:
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում անվտանգության և կյանքի ապահովման հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ՌԽԿ-ի հովանու ներքո իրականացվող շփման արդյունքում։

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
5503:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
6001:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
8400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
15100:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
93Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
105Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
109Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
116Երեկ, 17:24