Ռուբեն Վարդանյանը բնակություն է հաստատել իր նախկին օգնականի տանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում բնակվում է իր նախկին օգնական Արմեն Հակոբջանյանի տանը, որի հետ հասցրել է մտերմանալ:
«Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արմեն Հակոբջանյանից, որը չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ հորդորելով Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերով դիմել անձամբ Վարդանյանին:
Երբ ասացինք, որ հարցը նաև իրեն է առնչվում, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Վարդանյանը հենց իր տանն է մնում, Հակոբջանյանը կրկին չցանկացավ մեկնաբանություն տալ:
Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնանկությունից հետո հայտարարել էր, որ չի հեռանալու Արցախից և այնտեղ է իր գործունեությունը շարունակելու:
Վերջինս Արցախ էր եկել հենց նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով և նրա առաջարկով էլ ստանձնել էր պետնախարարի պաշտոնը:
Ավելին՝ մինչ պաշտոն ստանձնելը Ռուբեն Վարդանյանը բնակվել է «Պարկ հոթել» հյուրանոցում, մինչև հասցրեց մտերմանալ Արցախի գրեթե բոլոր պետական մրցույթների հաղթող, «կոռուպցիայի հետ սերտ հարաբերոթյուններ ունեցող» Արման Հակոբջանյանի հետ և հիմա Ստեփանակերտի նրա տանն է ապրում»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ այսօրվա համարում:

«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
1815:54
«Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է»․ Արտակ Բեգլարյան
4715:30
«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով
8715:19
«Ամենավտանգավոր լրտեսը դու ես, դատական իշխանությունն էլ ուզում ես տակդ դնես, որ ամբողջ երկիրը դարձնես լրտես»․ Լևոն Զուրաբյան
5315:12
«Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6914:54
«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7614:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
11114:18