«Ինչո՞ւ է Օնիկ Գասպարյանը մինչև այժմ լուռ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրեր առաջ ԱԺ քննիչ հանձնաժողով էր ներկայացել պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը:
Թե ինչ է խոսվել 6 ժամ տևած հանձնաժողովի նիստում, դժվար է ասել, որովհետև հանդիպման մանրամասները ներկայացնող միակ դեմքը նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, այն էլ, բնականաբար, նախընտրելի ձևակերպումների և իշխանության քարոզչական թեզերի ներքո:
Իսկ ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը:
Այս ընթացքում Գասպարյանի ենթակա հրամանատարներ են կալանավորվել, նրան հանձնաժողովի հրավիրած իշխանությունը պատերազմից առաջ ու հետո շարունակում է փոշիացնել բանակաշինության համակարգը, մինչև վերջ վարկաբեկել զինվորականներին, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակում է լռել:
Այլ զինվորականի դեպքում ակնկալիքներս մի փոքր այլ կլինեին, բայց ընդհանուր պատկերում գեներալ Գասպարյանն առանցքային դերակատար է եղել՝ պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորականը և իրավունք չունի հենց այնպես հանձնաժողով ներկայանալու ու լուռ սպասելու իր հերթին:
Թե՞ Գասպարյանը հույս ունի, որ իր հետևից չեն գալու, Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողեն:
Բոլոր դեպքերում Օնիկ Գասպարյանը պարտավոր է արձագանքել ինչպես իր՝ քննիչ հանձնաժողովի այցին, այնպես էլ՝ իր ենթակայությամբ կռիվ տված հրամանատարների նկատմամբ կարված գործերին՝ Գրիգորիի Խաչատուրովից մինչև Միքայել Արզումանյան:
Եթե մտքով չէր անցել, որ բարոյական պարտականություններ ունի, գրված ու չգրված օրենքներ կան, ապա ասածս պետք է ընդունել հուշում/հորդոր, հակառակ դեպքում հաջորդ անդրադարձս այս թեմային աննկարագրելի ցավոտ է լինելու»:

«Մածեմածիկայի ժամին գրատախտակին գնացողների համար պաշտոններ ստանալու ժամանակն է»․ Ոսկան Սարգսյան
1815:54
«Փաշինյանը հաստատեց, որ արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրելը զուտ քաղաքական որոշում է»․ Արտակ Բեգլարյան
4715:30
«Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի բնակիչներն ավելի քիչ գումար կունենան՝ Ուկրաինային տրամադրվող օգնության պատճառով»․ Պեսկով
8715:19
«Ամենավտանգավոր լրտեսը դու ես, դատական իշխանությունն էլ ուզում ես տակդ դնես, որ ամբողջ երկիրը դարձնես լրտես»․ Լևոն Զուրաբյան
5315:12
«Իրանի կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6914:54
«Ինչո՞ւ պիտի լրտեսության համար դատապարտվածին դատարանը քաղաքացիությունից զրկելու հնարավորություն չունենա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6614:42
««Կինոմոսկվա»-ի կռիշների վրա ավտոմատներով պարում էին, թող գնային ԱԺ-ում պարեին, Նաիրի Հունանյանին էլ հետները տանեին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7614:24
«Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը»․ Ուկրաինայի ՀԳՎ
11114:18