Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան

«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան
28
Այսօր, 12:12

«Նոր Սահմանադրության նախագծում կա դրույթ, որով քաղաքացուն կարող են զրկել քաղաքացիությունից։ Այդպիսի կարգավորում կա մեր հարևան Թուրքիայում, կա՞ ժողովրդավարություն որդեգրած մեկ այլ երկիր, որտեղ անձին կարող են զրկել քաղաքացիությունից»,- լրագրողն այս հարցով դիմեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
«Բոլոր երկրներում գրեթե կան, զարգացած իրավական համակարգ ունեցող երկրների մասին է խոսքը, օրինակ Ֆրանսիայում, Դանիայում, Արևմտայն և Արևելյան Եվրոպայի երկրներում, բայց չգիտես ինչու՝ այդ կարգավորումը ներկայացվում է որպես սենսացիա»,- պատասխանել է նախարարը։
«Տեսել եմ մամուլում տարածված տեղեկություններ, որ անձին կարելի է հանցագործության համար մեղադրելով՝ զրկել քաղաքացիությունից․ ո՛չ, այդպես չէ, առաջարկվող կարգավորման տրամաբանությամբ՝ անձը կարող է քաղաքացիությունից զրկվել միայն այն դեպքում, երբ կատարել է պետության անվտանգության և Սահմանադրական հիմունքների դեմ ուղղված հանցագործություն, խոսքը պետական դավաճանության, դիվերսիայի, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման և նմանաբովանադակ այլ հանցագործությունների մասին է»,- շարունակել է Գալյանը։

«Զարգացած իրավական համակարգ ունեցող երկրներում քաղաքացիությունից զրկելու դրույթ կա, բայց այստեղ ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան