«Տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող կայունություն ապահովել, նրանք այլ հեռանկարներ են հետապնդում». Իրանի ԱԳ նախարարի տեղակալ
![]() 215 Չորեքշաբթի, 22 մարտի, 2023 թ., 15:30 Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը։ Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ «Խորհրդակցությունների շրջանակում ես իմ հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում եմ, և երեկ և այսօր մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծվեց Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Եվ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։ Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող այդ կայունությունն ու խաղաղությունն ապահովել, քանի որ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում։ Իրանի արտաքին գործերի նախարարին հարց ուղղվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու, Հայաստանի սուվերեն տարածքի մի մասն օկուպացված պահելու, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջան» և «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզերը շրջանառելու վերաբերյալ։ «Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատմանը։ Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։ Եվ Իրանը իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին և խնդիրներին լուծում տալու համար»,- պատասխանեց Ալի Բաղերի Քանին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
