«Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից և Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց հետո, ռուս խաղաղապահները դիրքավորվել են վերջիններիս դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը:
Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր առանձնապես չունեն:
Առաջ են եկել, դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է:
Ինչ պետք է արվեր, դա պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկյունից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են՝ դուրս չեն եկել, բազմաթիվ օրինակներ կան:
Այսպիսի ծանր իրադրությունները հաջորդելու են մեկը մյուսին, քանի Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա»:

«ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին»․ Ռուբեն Մելիքյան
820:54
«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
5619:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
13819:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
6917:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
7817:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
7616:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
7816:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
8115:54