«Հռոմի կանոնադրության մասին ՍԴ որոշումը որևէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում». ԱԺ փոխնախագահ

Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
- Պարոն Արշակյան, այն բանից հետո, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հրապարակված որոշմամբ արձանագրեց, որ Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե միջազգային մամուլում մեծ աղմուկ բարձրացավ եւ ներկայացվեց, թե դա Հայաստանի արձագանքն է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահի նկատմամբ կալանքի օրդերի արձակմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Կարծում եմ, հարցի լավագույն պատասխանը տալիս է ժամանակագրությունը: ՀՀ կառավարությունը «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, կառավարության հրապարակային նիստում: Հարցը ուղիղ եթերում զեկուցվել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից:
Հստակ արձանագրվել է, որ սա Հայաստանի արձագանքն է Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքերին, մասնավորապես՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինծառայողների կողմից գործած պատերազմական հանձագործություններին: Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը:
Շարունակելով ժամանակագրությունը՝ ընդգծեմ, որ կառավարությունը սահմանված կարգով հարցը ՍԴ քննարկմանն է ներկայացրել հունվարի 3-ին: Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի վերաբերյալ որոշումը հրապարակել է մարտի 17-ին: ՀՀ ՍԴ-ն իր որոշումը շուրջ երեք ամսվա քննարկումից հետո հրապարակել է մարտի 24-ին: Ընդ որում, ՀՀ օրենսդրությամբ ՍԴ-ն որոշում պետք է կայացներ երեք ամսվա ընթացքում:
Այդ որոշումը բացառապես իրավական է եւ պատասխանում է միայն մեկ հարցի՝ արդյո՞ք Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը: Նկատի ունեմ, ՍԴ որոշումը որեւէ մեկին որեւէ հարցում մեղավոր չի ճանաչում, որեւէ մեկին կալանավորելու քայլ չի պահանջում: Իսկ Հայաստանի կառավարությունը 2022թ. դեկտեմբերին իհարկե չէր կարող կռահել կամ կանխատեսել մարտին Միջազգային քրեական դատարանի կողմից կոնկրետ որոշումներ կայացնելու հավանականությունը եւ բովանդակությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
8713:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
19910:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
233Երեկ, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
41504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
41904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
40804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
38404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
35103.11.2026, 15:42