Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Բախմուտում կռվող Վագների և ռուսական կանոնավոր բանակի միջև մարտունակության մեծ տարբերություն է առաջացել». Վահրամ Մարտիրոսյան

«Բախմուտում կռվող Վագների և ռուսական կանոնավոր բանակի միջև մարտունակության մեծ տարբերություն է առաջացել». Վահրամ Մարտիրոսյան
299
Կիրակի, 21 մայիսի, 2023 թ., 23:48

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բախմուտում կռվող Վագների և ռուսական կանոնավոր բանակի միջև մարտունակության մեծ տարբերություն է առաջացել։ Որ Վագները ավելի մարտունակ է, ընդունում են նաև ուկրաինացիները ու արևմտյան վերլուծաբանները։
Նման տարբերության բացատրությունը տալիս է հենց Պրիգոժինը։ Ըստ նրա, ամբողջ հարցը կայանում է կադրային քաղաքականության մեջ։ Վագներում կարիերային աճի և տարբեր մակարդակների հրամանատարներ նշանակվելու համար գործում է մեկ պարզ սկզբունք՝ Արդյունքի սկզբունքը։ Իսկ կանոնավոր բանակում կարերային աճի համար գործում է բարդ համակարգ՝ Ստաժ, Լոյալություն, Կապեր և Կոռուպցիա։
Բնականաբար, արդյունք օրիենտացված համակարգում աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի բարձր է լինելու։ Եվ այս կանոնը չի վերաբերվում միայն բանակին, այն գործում է նաև բիզնեսում և պետական կառավարման մեջ։ Օրինակ կադրային քաղաքականությունում ստաժով առաջնորդվող ՏՏ ընկերությունների արդյունավետությունը միշտ անգամներով ավելի ցածր է լինում, քան կադրերի հարցում արդյունքով առաջնորդվողներինն է»։