«Վաղը Նիկոլը կարող է ասել, որ Ցեղասպանություն չի եղել». Վազգեն Սաղաթելյան

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը գրում է. «Այսօր մի տեսանյութ էր տարածվել, որում «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի» բակում արկղերով ինչ-որ փաստաթղթեր էին այրվում ցեղասպանության, հայ մեծերի նկարներ, ցուցակներ, գրություններ և այլն: Տեսանյութի տարածումից հետո ՀՑԹԻ-ն մի մունաթ-պարզաբանում է տարածել, թե բա. տեսանյութում երևացող թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են, հեռացրեք էդ տեսանյութը բլա-բլա-բլա: Հիմա մեկը ինձ մոտ հարց է առաջանում: Լավ, ենթադրենք այդ նկարներն ու փաստաթղթերը կրկնօրինակներ էին (ինչը պարտադիր կերպով պիտի ստուգվի իհարկե), արդյո՞ք չգտնվեց դրանց համար ավելի լավ կիրառելիություն, քան դուրսը բոչկայի մեջ այրելն է: Տանեիք գյուղերի դպրոցներին բաժանեիք, որ երեխաները պատմության դասերին ավելի առարկայական ծանոթանան մեր պատմության ամենաողբերգական էջերին, վստահ եմ շատ ու շատ դպրոցների համար սա կլիներ մեծ ձեռքբերում: Կամ եթե սա լեգիտիմ գործընթաց էր, ինչո՞ւ այրողները փախան, երբ այդ աղջիկը սկսեց նկարել:
Կարծում եմ ակնհայտ ա, որ ցանկացած բանական մարդու մոտ այս ամենն առաջացնում ա հիմնավոր կասկած, որ սա դավաճան իշխանությունների՝ թուրքի պատվերը կատարելու հերթական դրվագն է: Որքան անպատկերացնելի էր թվում ժամանակին, որ ՀՀ որևէ ղեկավար օրերից մի օր կարող է պարզ ու հանգիստ ասել, որ Արցախն Ադրբեջան է, նույնքան սպասելի է, որ վաղը Նիկոլը կարող է ասել, որ Ցեղասպանություն չի եղել, բնակչության տարհանման գործընթաց էր ուղղակի, որի ժամանակ թույլ են տրվել որոշակի խախտումներ:
Էս բ*զի տղերքից ամեն ինչ սպասելի է, մինչև ռադ չանենք, որևէ բանից երաշխավորված չենք»:

Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
6723:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
7423:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
5222:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
13321:54
«Քյարքի անունն էլ Ադրբեջանի հետ կապ չունի». Արգիշտի Կիվիրյան
8020:30
«Մինչ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
7920:12
«Վարչապետի հանձնարարությամբ հրապարակված զեկույցում տեղ է գտել բացահայտ կեղծ տեղեկություն». Արսեն Բաբայան
8719:54
Պուտինի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ
13119:31