Սերդար Քըլըչը նոր առաջարկներ ու պահանջներ է փոխանցել Հայաստանին․ «Հրապարակ»
![]() 273 Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է՝ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։ Մի միջանկյալ կեսքայլ են որոշել անել՝ Վրաստանի տարածքով Թուրքիայից Հայաստան եկող բեռների ուղեկցող փաստաթղթերում վերջնական նպատակակետն այսուհետ նշվելու է Հայաստանը, այլ ոչ թե Վրաստանը, ինչպես նախկինում էր։ Եւս մի պահանջ էլ Քըլըչը ներկայացրել է՝ կապված երկաթուղու հետ: Պահանջել են, որ Հայաստանը շտապ կարգով երկաթուղու շինարարություն սկսի՝ Երասխից մինչև ադրբեջանական սահման և Ախուրիկից մինչև թուրքական սահման հատվածներում։ Բայց քանի որ Հայաստանի բյուջեում նման ֆինանսական միջոցներ չկան, Փաշինյանին առաջարկվել է այդ գործը դնել ռուսական կողմի վրա՝ օգտվելով Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի պայմանագրից, որը գործում է մինչև 2038 թվականը: Մեր աղբյուրն ասում է, որ օրեր առաջ Փաշինյանի՝ Ռուսաստան մեկնելու հիմնական պատճառը դա էր, որ երկաթուղու շինարարությունը Ռուսաստանը ստանձնի, ինչի մասին նա խոսեց նաև կառավարության վերջին բրիֆինգի ժամանակ»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
1919:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6719:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
8918:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
7918:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
8417:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
10717:24
«Փոքր ուժերը կամ պետք է միանան այլ ուժերի, կամ չմասնակցեն ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան
10217:12
«Պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ»․ Փեզեշքիան
13816:52
