Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վիրավորների թվում կան երեխաներ

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Գոռ Դ-ի վարած «Tesla» մակնիշի, Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Ա-ի վարած «BMW» մակնիշի, Վայոց ձորի մարզի բնակիչ 31-ամյա Արամ Ս-ի վարած «Hongqi» մակնիշի, Երևանի բնակիչ 31-ամյա Նարեկ Հ-ի վարած «Mercedes» մակնիշի, Երևանի բնակիչ 20-ամյա Ներսես Մ-ի վարած «Kia» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Արտյոմ Ղ-ի վարած շտապօգնության ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

ԱԱ-ում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում դեռահաս է զոհվել
18613:57
Իրանում 4,5 և 4,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել
23912:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակում է գործել Մոսկվայի մարզի վրա (տեսանյութ)
19211:41
Ջրասուզակը գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը
12011:30
ԻՀՊԿ-ն բալիստիկ հրթիռներով հարձակվել է Հորդանանում ամերիկյան ռազմական ինքնաթիռների վրա
26409:05
Գողթանիկի ջրվեժում հայտնաբերվել է ջրահեղձ եղած տղայի մարմինը
249Երեկ, 22:00
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կան զոհեր և վիրավորներ
313Երեկ, 21:42
21-ամյա տղան խեղդվել է Գողթանիկի ջրվեժում
286Երեկ, 18:48