Փաշինյանի թիմում օրերս հերթական սե**-սկանդալն է պայթել․ «Հրապարակ»
![]() 301 Շաբաթ, 27 դեկտեմբերի, 2025 թ., 09:30 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ուրիշների անկողին մտնելու և մարդկանց անձնական կյանքը հանրայնացնելու, նրանց սիրային նամակները կարդալու և տարածելու սիրահար Նիկոլ Փաշինյանի թիմում օրերս հերթական սեքս-սկանդալն է պայթել, որը բուռն քննարկվում է իշխանական կուլիսներում։ Պարզվել է, որ իշխող ՔՊ խմբակցության պատգամավորներից երկուսը, ըստ լուրերի, արտամուսնական կապի մեջ են եղել միմյանց հետ։ Այդ փաստը, ըստ ամենայնի, իրեն «բարքերի ոստիկան» հռչակած Նիկոլ Փաշինյանին զայրացրել է, և արդյունքում՝ երկուսին էլ ՔՊ վարչությունը մերժել է գրանցել որպես պատգամավորության թեկնածու։ Մենք, իհարկե, չենք հրապարակի նրանց անունները՝ մարդկանց Նիկոլ Փաշինյանի պես չթիրախավորելու համար, կասենք միայն, որ նրանք զավակներ ունեն, մեկը՝ երեք, մյուսը՝ մեկ։ Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ են մերժել այս անձանց թեկնածությունները, ՔՊ-ում բոլորը սրբե՞ր են, միայն այս զո՞ւյգն էր «խայտառակում ռեսպուբլիկա»։ Նկատենք, որ ՔՊ-ում համատարած նման պատմություններ են, ամուսնական դավաճանություններ, ամուսնալուծություններ, մի տան մեջ օտարի նման իրար հետ ապրող ամուսիններ և այլն»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Նիկոլ Փաշինյան և «ճնշում» բառերը չի կարելի իրար հետ օգտագործել»․ Վահե Ղալումյան (տեսանյութ)
1919:30
«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
6719:06
«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
8918:42
«Տիրադավներից որևէ մեկը կամավոր չի միացել հակաեկեղեցական շարժմանը, այլ շանտաժով ու ահաբեկմամբ»․ Տեր Վրթանես (տեսանյութ)
7918:12
«Երաշխավորված խաղաղության կոնցեպտը զիջումային քաղաքականության լավագույն այլընտրանքն է»․ Վահե Հովհաննիսյան
8417:48
«ՔՊ-ի վերջին հույսը թոշակառուներն են»․ Մարգարիտ Եսայան
10717:24
«Փոքր ուժերը կամ պետք է միանան այլ ուժերի, կամ չմասնակցեն ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան
10217:12
«Պատրաստ ենք այցելել համալսարաններ և անմիջականորեն շփվել ուսանողների հետ»․ Փեզեշքիան
13816:52
