«Սա դիվանագիտական քայլ չէ, սա նոր պատերազմի նախերգանքն է». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Երրորդ Հանրապետությունը մահացել է։
Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադրումը հաղթանակի, արժանապատվության, վեհության, ինքնասիրության, ինքնահարգանքի, հպարտության մասին մեր ճարտարապետության վերջին 35 տարիների ամենավեհ պատումն էր։
Ո՛չ թե 2020 թվականին պարտությունը, այլ Հայաստանի իշխանությունների հետագա վարքագիծը սպանեց մեր ամենավեհը, մեր վերջին հարյուրամյակի ամենամեծ երազանքը։
Հիմա Հայաստանն աստիճանաբար նմանվում է ռեզերվացիայի, բայց ինչպես մեր «արեւմտապաշտ-կրեմլատյացներն» էին պնդում՝ ռուսական ռեզերվացիա չի, այլ թյուրքական, որտեղ Հայաստանի վարիչը ոչ այլ ինչ է, քան թուրքական վասալ, ով վասալային հնազանդությամբ խոնարհվում է թշնամու առաջ։
Սա դիվանագիտական քայլ չէ, սա խորը վասալային հնազանդության հավաստիք է, երբ քեզ սպառնում են բնաջնջմամբ, իսկ դու ավելի ու ավելի ես ծնկում թշնամու ոտքերի առաջ։
Սա նոր պատերազմի նախերգանքն է, որը ո՛չ թե նախկինի նման, այլ ազգային -ազատագրական պատերազմ է լինելու, Հայաստանի անկախության վերականգնման նպատակադրմամբ։
Ինչքան ավելի բարձր են խոսում անկախության, ինքնիշխանության և 29,8 հազ. քառ/կմ տարածքի մասին, այնքան ավելի ակնհայտ է, որ դրանք այլևս ձևական են։
Ողբա՜մ քեզ, իմ տանջանքներով ծնունդ առած, տառապանքներով հասակ առած ու դավադրաբար սպանված Հանրապետություն։
Նկարի հավելում, որը կարելի է վերնագրել՝ օսմանցու վասալը»։

«ՀՀ իշխանություններից մի տվող ղեկավար է եղել, դո՛ւ ես»․ Էդուարդ Շարմազանով
015:18
«Իշխանությունը մտածում է առանցքային ուժերից մեկին ընտրական կամպանիայից դուրս թողնելու սցենարի մասին»․ Սուրեն Սուրենյանց
1815:00
«Հիմա որ քեզ օգնեմ, համ քեզ կբռնեն, համ ինձ». Գագիկ Ծառուկյան
3314:48
«Բոլորին դեմ եմ»-ը «Ժողովրդի զահլեն տանելու» քաղաքական ակցիա է իրականացրել (տեսանյութ)
4914:30
«Չի կարելի ասել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում կորոշվի Հայաստանի ճակատագիրը»․ Պեսկով
7214:27
«Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում». Պեսկով
7314:15
«Փաշինյանը հող հանձնելու «էստի համեցեք» է»․ Ռոբերտ Քոչարյան
5913:36
«Պիտի տասնամյակ անցկացնեն բանտում. տվե՛ք ինձ էդ մանդատը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5713:30