Շուրջ 110 միլիոն մարդ փախստական է դարձել պատերազմների, հալածանքների և մարդու իրավունքների ոտնահարման պատճառով. ՄԱԿ
![]() 1616 Չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ., 21:18 ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին ասել է, որ մինչև 2023 թվականի մայիսը մոտ 110 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները հակամարտությունների, հալածանքների կամ մարդու իրավունքների խախտումների պատճառով: ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում փախստականների թիվը կազմել է 108,4 միլիոն, ինչը 19,1 միլիոնով ավելի է, քան 2021 թվականին։ Տվյալները ներառում են նաև ավելի քան 11 միլիոն մարդու, ով փախել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման հետևանքով, ինչը մարդկանց ամենաարագ և ամենամեծ տեղաշարժն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 2023 թվականին Սուդանում հակամարտությունն առաջացրել է բնակչության նոր արտահոսք՝ մինչև մայիս աշխարհում տեղահանվածների ընդհանուր թիվը հասցնելով 110 միլիոնի։ Գրանդին ասել է, որ 2022 թվականին գրանցվել է 35 արտակարգ իրավիճակ՝ 3-4 անգամ ավելի, քան նախորդ տարիներին։ «Դրանցից շատ քչերն են դառնում վերնագրեր», - ավելացրել է Գրանդին՝ նշելով, որ Սուդանի պատերազմն անհետացավ առաջին էջերից այն բանից հետո, երբ արևմտյան երկրների քաղաքացիներին տարհանցին այնտեղից։ Սուդանում այս տարվա ապրիլից սկսված պատերազմը մոտ 2 մլն մարդու տարհանման պատճառ է դարձել։ Կոնգոյում, Եթովպիայում և Մյանմայում հակամարտությունները տարհանել են ավելի քան մեկ միլիոն մարդ յուրաքանչյուր երկրում 2022 թվականին: Բոլոր փախստականների երկու երրորդը տեղափոխվել է իրենց երկրի ներսում, մնացած 35 միլիոնը փախել է այլ երկրներ: Փախստականների մեծ մասը հյուրընկալվում է Ասիայի և Աֆրիկայի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, այլ ոչ թե Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարուստ երկրներում: Ըստ ՄԱԿ-ի, Թուրքիան ապաստան է տվել ամենաշատ թվով փախստականի՝ 3,8 միլիոն մարդ, հիմնականում՝ սիրիացիներ, ովքեր փախել են քաղաքացիական պատերազմից։ Նրան հաջորդում է Իրանը, ուր փախել է 3,4 մլն, հիմնականում՝ Աֆղանստանից։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը կարծում է, որ անհրաժեշտ է «բարեփոխել ապաստանի տրամադրման համակարգը, որպեսզի այն դառնա ավելի արագ և արդյունավետ»։ |

«Որպես հասարակություն՝ պետք ա պատրաստ լինենք էս ամենին». Սամվել Հայրապետյան
6302:06
«Հազարամյա ինստիտուցիոնալ մնացած միակ հայկական կառույցը՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, այդպես էլ չի հնչեցնում ղողանջները». Աննա Կոստանյան
9701:30
«Արցախում ընդհանրապես լույս չկա, մարդիկ փնտրում են կորած հարազատներին». Արև Դանիելյան
12501:18
«Դեռ փորձություններն առջևում են, իսկ մենք հոգով տկարանալու, թևաթափ լինելու իրավունք չունենք». Տարոն Սիմոնյան
15600:18
Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած Գեղամ Մանուկյանը վիրահատվել է
17000:12
Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ
14500:00
«Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և պայքարը երբեք չի դադարում». Ռուբեն Մելքոնյան
208Երեկ, 23:30
«Հայաստանի բարձրագույն իշխանության երկու մարմին պարզապես դադարել են գոյություն ունենալուց». Նարինե Մկրտչյան
220Երեկ, 23:06
