«ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն»․ Մհեր Գրիգորյան
![]() 208 Ուրբաթ, 19 սեպտեմբերի, 2025 թ., 18:00 «Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգն այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրոմիություն գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա: Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին»,- այս մասին Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ հետևողականորեն շարունակվելու են աշխատանքները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ: «Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնում են և, մեր կարծիքով, ներդաշնակ են ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազամավարության հետ: Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը: Արձանագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը: Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցված առաջընթացը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ»,- ասաց նա: Մհեր Գրիգորյանը նաև ընդգծեց, որ այսօր ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մեկնարկել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: «Սա նոր հարթակ է, որտեղ համատեղ քննարկելու ենք դեռևս 2024 թվականի ապրիլին ԵՄ-ի կողմից հաստատված Դիմակայունության և աճի ծրագրի շրջանակում բազմոլորտ բյուջետային աջակցության իրականացման ընթացքը»,- հավելեց Գրիգորյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
