Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Դեբեդ գետից երեխայի դի է դուրս բերվել

Դեբեդ գետից երեխայի դի է դուրս բերվել
682
Երեքշաբթի, 18 հուլիսի, 2023 թ., 16:00

Հուլիսի 18-ին, ժամը 14։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ԱԹՍ-ով։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխայի դին տեղի ուժերով դուրս են բերել գետից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: