Մահվան ելքով կրկնակի վրաերթ՝ Երևանում
![]() 498 Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 09:42 Հուլիսի 19-ին մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենան Ագաթանգեղոս 28/6 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և ընկել BMW մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա՝ ողջ մարմնով հայտնվելով ավտմեքենայի մեջ: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, BMW-ի վարորդին էլ օպերատիվորեն ժամանած շտապօգնություն բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Suzuki-ի վարորդին բժիշկները նույնպես տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
