Ողբերգական ավտովթար՝ Արարատում. կա 1 զոհ, 3 վիրավոր
![]() 569 Կիրակի, 23 հուլիսի, 2023 թ., 13:36 Այսօր՝ հուլիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ մասամբ ճանապարհի մեջտեղում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարության Փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
