Տղամարդը բենզինը լցրել է նախկին կնոջ, նրա ամուսնու և 66-ամյա քրոջ վրա՝ ցանկանալով հրկիզել նրանց
![]() 558 Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 12:12 Հուլիսի 24-ի ժամը 15.30-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Գարգառ գյուղի բնակիչ 36-ամյա մի կին և հայտնել, որ նախկին ամուսինը բենզինը լցրել է տան վրա, որպեսզի հրկիզի իրենց, այնուհետև քարով խփել է իր գլխին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ժամը 17.20-ին Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «ձախ քունքային շրջանի սալջարդ, հեմատոմա, աջ սրունքթաթային հոդի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Ալավերդի քաղաքի բնակիչ 66-ամյա մի կին: Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա տղամարդը գնացել է նախկին կնոջ տուն, սպառնացել է, որ կսպանի, ապա տարայով բենզինը լցրել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ամուսնու 66-ամյա քրոջ վրա՝ ցանկանալով հրկիզել նրանց: Նախկին կնոջ ամուսնուն հաջողվել է նրա ձեռքից վերցնել լուցկին և դուրս հանել տնից: Բակում արդեն 35-ամյա վանաձորցին վերցնելով մի մեծ քար՝ նետել է ալավերդցի 66-ամյա կնոջ ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ապա մեկ այլ քարով խփել է նախկին կնոջ գլխին: 35-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
