Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ
![]() 406 Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 14:36 Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնիի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze և Vaz 21-04 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Ականատես քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, ով վթարի հետ կապ չի ունեցել, նույնպես վատացել է, և նրան ևս անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 04-ի վարորդն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
