ՃՏՊ Քարակերտ գյուղում․ կա զոհ և երկու տուժած
![]() 394 Երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ., 11:18 Օգոստոսի 7-ին, ժամը 08:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի վերջնամասում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Գ․Ս․, ծնված 1967 թ.) և«Mercedes-Benz» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․Ի․-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ. «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: |

Մեքսիկայում սպանվել է ամենաորոնվող թմրաբարոնը՝ «Էլ Մենչո»-ն
36300:23
ՆԳՆ-ն հաստատել է՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է
139Երեկ, 22:42
Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
184Երեկ, 22:18
Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը
287Երեկ, 18:36
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ
267Երեկ, 09:30
Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել
36821.02.2026, 20:54
Սևան քաղաքում սպանել են տավուշցի 20-ամյա երիտասարդի
33921.02.2026, 20:32
Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջել և դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի
50820.02.2026, 23:12
