Կրակոցներ՝ Տավուշի մարզում
![]() 446 Երկուշաբթի, 07 օգոստոսի, 2023 թ., 22:11 ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղարծին բնակավայրի վարչական տարածքով ընթացող Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ստացվելու ժամանակ Nissan-ն ընթացքի մեջ է եղել։ Մի քանի հատվածներում ոստիկաններն ու պարեկները հսկողություն են իրականացրել և, նկատելով ավտոմեքենան, կանգնեցրել այն: Ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Բաղիյանը ոստիկանների բանավոր պահանջով ներկայացրել է իր մոտ եղած ատրճանակը, որում, պարզվել է, եղել է 1 հատ փամփուշտ, 1 հատ պահունակ՝ լիցքավորված 2 փամփուշտով: Պարզվել է նաև, որ զենքը նրա օրինական զենքն է: Կ. Բաղիյանը մեքենայով տեղափոխվել է Ոստիկանության Դիլիջանի բաժին: Նա հայտնել է, որ զենքը եղել է իր ձեռքում՝ մեքենայի պատուհանից դուրս վիճակում: Ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրվել նաև ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ Կարեն Շմավոնյանը, Նաիրիա Թաիրյանը, Սյուզաննա Հախվերդյանը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով աշխատում է «Գրանադա» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր, ավտոմեքենան վարած Հայկ Օթարյանը և Հայկ Ներսիսյանը, ով երթևեկել է նրանց հետևից՝ Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով: Հ. Ներսիսյանն աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնում, որպես օպերլիազոր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
