Հայտնի են Երևան-Գյումրի ավտոճանապարհին զոհվածների և վիրավորների ինքնությունը
![]() 319 Երկուշաբթի, 14 օգոստոսի, 2023 թ., 13:36 ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին զոհվածների և վիրավորների ծննդյան թվականները և անուն-ազգանունները սկզբնատառերը: Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1988 թ․) և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.): «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը և ուղևորներ Մ․ Է․-ն (ծնված 2002 թ․), Լ․ Ք․-ն (ծնված 1982 թ.), Ե․ Փ․-ն (ծնված 2005 թ.), Ն․ Ա․-ն (ծնված 1996 թ.), Հ․ Դ․-ն (ծնված 2002 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1999 թ.), Բ․ Թ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1978 թ.), Ա․ Մ․-ն (ծնված 1972 թ.) և Ա․ Մ․-ն (ծնված 1967 թ.) մահացել են: Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
