27 անձի մասնակցությամբ վիճաբանություն ու ծեծկռտուք Վանաձորում. երիտասարդներ են դանակահարվել
![]() 245 Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 19:30 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասներին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից, 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 3 բնակիչներ, որոնցից երկուսը 17, մեկը՝ 18 տարեկան: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդների մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, անհատականացվել վերջինիս գործողությունները, որոնց տրվել է համարժեք իրավական գնահատական: Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդները հիշյալ վնասվածքները ստացել են 2022 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին հարակից «Ատեկա» կոչվող տարածքում մի խումբ երիտասարդների միջև ծագած վիճաբանության ժամանակ: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում Վանաձոր քաղաքի 15-ամյա երկու պատանիների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի վերաբերյալ հետագա պարզաբանումների նպատակով երիտասարդները պայմանավորվել են հանդիպել նշված վայրում, որին մասնակցել է մի կողմից 8 անձ, ովքեր զբաղվում են «Գրեպլինգ» տեսակի մարզաձևով, և մյուս կողմից՝ 19 անձ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկին՝ 18-ամյա երիտասարդին, ծանր մարմնական վնասվածք հասցրած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակիչ: Օրենքով սահմանված կարգով վարութային ու ապացուցողական այլ գոր-ծողություններով ձեռքբերված ապա¬ցույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությոնն ավարտվել է, անջատվել առանձին վարույթում, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին: Մյուս երկու տուժածներին մարմնական վնասվածքներ հասցրած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին/անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատական տալու, ինչպես նաև՝ հանցագործության գործիքը/ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
