«Խոսել եմ տարբեր ուղղություններով հրամանատարական տարբեր օղակների հետ». Դավիթ Թորոսյան
![]() 408 Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 18:18 «Հանուն հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ, քանի որ շատերդ եք ուղարկել գրառումը «սահմանի ամբողջ երկարությամբ ու ահասարսուռ կուտակումների մասին», ինչքան էլ ինձ համար ակնհայտ էր, ամեն դեպքում կապվել, խոսել եմ տարբեր ուղղություններով հրամանատարական տարբեր օղակների ու տարբեր «պրոֆիլով» ընկերների հետ ու ինչպես և սպասում էի, գրվածին անգամ մոտավոր իրավիճակ չկար, դեռ մի բան էլ ահագին զարմացան տղերքը։ Այն, ինչ որ կա սահմանին կամ մերձակա հատվածում, տեխնիկա և մարդուժ, դրանք ամիսներ շարունակ (եթե ոչ տարի) առկա ուժերը և միջոցներն են։ Իհարկե, հաշվի առնելով նաև տեղեկատվական-քարոզչական դեմպինգը, վերոնշյալը չի նշանակում, որ չեն կարող լինել սադրանքներ կամ սահմանային միջադեպեր ու լարումներ, բայց այս պահին նման բան չկա։ Եթե անկեղծ, նման տեսակի և ծավալի ինֆորմացիա անգամ օդային, տիեզերական և զորային հետախուզական տվյալների համադրման արդյունքում վստահ չեմ, որ կարելի է ստանալ։ Երևի պետք ա թշնամու գլխավոր շտաբում բարձրաստիճան մարդ ունենաս, որ նման ինֆո տա։ Աղբյուրը` Դավիթ Թորոսյան |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
