Շոգեբաղնիքում հայտնաբերվել է երիտասարդի դի
![]() 337 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 13:48 Այսօր՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Սեբաստիա փողոցում գործող «Joy» հյուրանոցային համալիր, որտեղ շոգեբաղնիքում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են ՀՀ և Ֆրանսիայի քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, և նա շոգեբաղնիքում է եղել իր մի քանի ընկերների հետ,երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը մահացել է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
