«Հայանտառ ՊՈԱԿ»-ի պաշտոնյաների միջև վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել
![]() 919 Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 15:00 Օգոստոսի 24-ին կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ ՊՈԱԿ»-ի Իջևանի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում Տավուշի մարզի բնակիչ 43-ամյա Արտաշես Մատինյանը ինքնաձիգից կրակոցներ է արձակել։ Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի «Աշոտ Երկաթ» կոչվող տարածքից ձերբակալվել և Ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխվել Ա. Մատինյանը։ Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ այդ օրը Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ ՊՈԱԿ»-ի տնօրենի տեղակալ, Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սիմոն Պետրոսյանը, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ ՊՈԱԿ»-ում որպես տնօրենի տեղակալ աշխատող Երևանի բնակիչ 64-ամյա Սեպուհ Քոչարյանը, նույն նախարարության գլխավոր մասնագետ, Երևանի բնակիչ 40-ամյա Աշոտ Ավագյանը և Կոտայքի մարզի բնակիչ, նույն նախարարության գլխավոր մասնագետ 55-ամյա Մանվել Դավթյանը «Հայանտառ ՊՈԱԿ»-ի անտառտնտեսության 7-րդ պահաբաժնի տարածքում իրականացրել են ստուգումներ, որի ժամանակ Ա. Մատինյանի մոտ առաջացած դժգոհությունների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Մատինյանի և Ս. Պետրոսյանի միջև, որից հետո Ա. Մատինյանն իր մոտ պահվող ապօրինի ինքնաձիգից մի քանի կրակոցներ է արձակել օդ՝ այդ կերպ փորձելով վախեցնել Ա. Պետրոյանին։ Դեպքի փաստով Ոստիկանության Իջևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
