Էլիտար շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի
![]() 913 Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 23:00 Այսօր՝ օգոստոսի 30-ին, Կոտայքի մարզում «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 2-րդ բրիգադը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի «Շախմատի դպրոցի» մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Լյովա Հ-ն է, ով նշված տարածքում կառուցվող նորակառույց շենքի 8-րդ հարկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել մահվան պատճառ: Շենքի կառուցապատողը «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ «Էլիտ պրոջեքտ գրուպ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը ՝ «Մովսես Շինարար» ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը «Էլիտ պրոջեքտ» ՍՊԸ-ն, շինարարական թույլտվությունը տրված է 08.09.2022 թվականին՝ N308, սկիզբը՝ 12.09.2022, ավարտը՝ 12.09.2024: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
