«Ինչո՞ւ խզում առաջացավ Ձեր և ՔՊ-ի միջև». հարց` Մարությանին
![]() 427 Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 00:00 «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ասուլիսի եթերում պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ խզում առաջացավ իր և ՔՊ-ի միջև: «Ես տեսնում էի, որ քայլ առ քայլ նրանք հեռանում են այն արժեքներից, որոնց համար մենք հեղափոխություն էինք արել: Ասենք՝ հեղափոխության ժամանակ նրանք հայտարարում էին, որ չի կարելի քաղաքական հայացքների համար մարդկանց հալածել, այնինչ հեղափոխությունից հետո աշխատանքից հեռացնում էին հակաիշխանական գրառումների պատճառով: Հարյուրավոր օրինակներ կարող եմ բերել, որոնք գնալով այնքան շատացան, որ ես, տեսնելով, որ չեմ կարողանում այս պրոցեսը կանգնեցնել ներսից, որոշեցի մաս չկազմել»,- պատասխանեց Մարությանը: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
