Ակտիվ քննարկումներ՝ Արցախի նախագահի թեկնածուի շուրջ. «Ժողովուրդ»
![]() 374 Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում նախագահի նոր թեկնածուի մասով ակտիվ քննարկումներ են սկսվել: Մեր տեղեկություններով՝ Արցախի խորհրդարանական խմբակցությունները այս օրերին պարբերաբար հանդիպումներ են ունենում, փորձում են կոնսենսուսային թեկնածու գտնել, բայց դեռ չի հաջողվում այս հարցում համաձայնության գալ. տարբեր անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ԱԺ նորանշանակ խոսնակ Դավիթ Իշխանյանինը և պետնախարար Սամվել Շահրամանյանինը, բայց դեռ վերջնական թեկնածու չունեն: Ըստ ԱՀ Սահմանադրության, նախագահը խորհրդարանում ընտրվում է պատգամավորների 2/3 ձայներով։ Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
