«Ադրբեջանցի պատգամավորը խոսում էր Սյունիքի վրա հարձակվելու մասին». Տ. Հայրապետյան
![]() 584 Երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2023 թ., 12:18 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով: Թե՛ քարոզչական մամուլը, թե՛ պատգամավորները, թե՛ իշխանությունների խոսնակները նույն թեզի շուրջ են կառուցում իրենց խոսքը, որ իբրև բանակցությունները փակուղում են, բախումն անխուսափելի է, թիրախում էլ՝ Սյունիքն է: Երեկ օրինակ, իրենց պատգամավորներից մեկը վրացական մեդիային տված հարցազրույցում պարզ տեքստով խոսում էր Սյունիքի վրա հարձակվելու իրենց նպատակների մասին: Դրան զուգահեռ վերջին շաբաթների ընթացքում Իսրայելից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական ուղեբեռով թռիչքների աճ է նկատվում: Այս ամենը կարող է արվել երկու նպատակով՝ 1) Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ-ի դեմ և շատ ակնհայտորեն խոսում է դրա մասին: 2) Սա տեղեկատվական քարոզչական գիծ է, որի նպատակը հայ հանրության ներսում խուճապ առաջացնելն է, իսկ ՀՀ իշխանությունների հանդեպ կիրառվում է ուժի սպառնալիքի գործոնը: Երկու դեպքում էլ գործ ունենք ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության հետ: Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները: Խելացի աշխատել գործընկերների հետ, տեղեկատվական քարոզչական նյութերը օպերատիվ իրավիճակի հետ միասին ներկայացնել նրանց: Ավելի լավ է կանխարգելիչ քայլեր անել հիմա, քան սպասել էսկալացիայի, նոր գործել: Պետք է ինտենսիվ աշխատել իրանական կողմի հետ: Իրանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Իրանի ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը՝ սահմանների անձեռնամխելիության հետ կապված: Իրանն իսկապես կարևոր զսպիչ գործոն է տարածաշրջանում ադրբեջանական ագրեսիայի հարցում, ուստի պետք է օգտվել դրանից: Պետք է խելացի, հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն վարել: Հանրությանը մեծ մասամբ տեղեկատվական աղբ է մատուցվում, իրականության հետ կապ չունեցող լուրեր, որոնք միայն վնաս են տալիս մեզ: Բնական է՝ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել բանակում: Խիստ կասկածում եմ, որ իմ ասածներից որևէ մեկը կարվի, բայց նաև հույս ունեմ, որ կսխալվեմ: Իրադրությունը իսկապես կարող է շատ արագ լարվել, պետք է աշխատել հենց այս պահից սկսած»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
