«Ադրբեջանա-ռուս-թուրք-հրեական տանդեմի գլխավոր ստրատեգիական դաշնակիցը եղել և մնում են ՀՀ իշխանություններն ու «ընդդիմություն» կոչվածը». Արա Արայան
434
Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 01:24
Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմ սկսելու ոչ մի ռեսուրս չունի: Այսօրվա տեղեկատվական ալիքը, ամենայն հավանականությամբ, այլ հարցերից շեղելու նպատակով է: Մարդիկ օրը ցերեկով Ցեղասպանության հուշահամալիրի ճեմուղին ոչնչացրեցին, ի՞նչ էր դա, պատահականությո՞ւն: Միանշանակ՝ ոչ, սա հերթական սիմվոլիկ քայլն էր: Սիմվոլիզմը դարձել է ժամանակակից քաղաքականության անբաժանելի մասը: Ճեմուղու ոչնչացումը նշանակում է, որ դեպի հուշակոթող «ոտքի արահետ» չկա, լավագույն դեպքում ասֆալտ կփռեն: Հայերի և բոլոր նորմալ ազգերի գիտակցության մեջ, զոհերի հուշակոթողը «սրբավայր» է, նույնիսկ սովորական գերեզմանատներում ասֆալտ չի արվում, հին, երբեմն դարավոր սալապատված ճեմուղիները չեն թարմացվում, դա առանձնակի խորհուրդ ունի, այդպես է եվրոպական, նույնիսկ ռուսական ցանկացած հուշահամալիրի պարագայում... Ծիծեռնակաբերդը, ըստ ՀՀ հողային օրենսգրքի, «հատուկ պահպանվող տարածք» է, որը պատկանում է ոչ թե Երևանին, այլ Հայաստանի Հանրապետությանը: Ճեմուղու ոչնչացումը արդեն իսկ հոգեբանական հարվածի դոզան տվեց հայությանը: Ամեն օր դոզայի չափաբաժինը ավելանում է: Իսկ պատերազմի պահով, զանազան մուտիլովչիկներին լսելու փոխարեն դիմեք սեփական տրամաբանությանը... Ադրբեջանը նույնիսկ 2020 թվին պատերազմ սկսելու ռեսուրս չուներ, ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի և Իսրայելի ու Չինաստանի օժանդակությունը բավարար չէին պատերազմ սկսելու համար: Գլխավոր գործոնը, գլխավոր երաշխիքը տրվել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Մյուս կարևոր երաշխիքը տրվել է ՀՀ քաղաքական էլիտայի կողմից: Սա է իրականությունը: Այժմ Իսրայելը ավելի անկայուն վիճակում է գտնվում, քան Հայաստանը, նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին, ինչու չէ նաև Թուրքիայի: Եթե 2020 -ին Ադրբեջանում և Թուրքիայում առկա էր որոշակի հասարակական պահանջ, «հողերը ազատագրելու» վերաբերյալ, այժմ այդպիսի պահանջ չկա և ոչ մի քարոզչությամբ այն ձևավորել չի ստացվի: Եթե 2020 թվականին Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը, ունենալով ԱՄՆ նախագահի և Չինաստանի լուռ համաձայնությունը, ՌԻՍԿ չարեցին հարձակվել Իրանի վրա, այժմ նման բան երևակայելը անհեթեթություն է: Իսկ Սյունիքը Հայաստանից կտրելը, դա առաջին հերթին հարձակում է Իրանի վրա, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Իսկ 2020-ի համեմատ, Իրանի դիրքերը ավելի ամուր են: Իրանի համար Ադրբեջանի և Իսրայելի ուղղակի ոչնչացումը մի քանի օրվա խնդիր է, այդ երկու պետություններն էլ «ավազի վրա կառուցված» պրոյեկտներ են: Ռուսները պարսիկներից զենք են մուրում, թուրքերը երբեք Իրանի դեմ պատերազմ չեն սկսի: Եվ ուրեմն, ազերա-ռուս-թուրք-հրեական տանդեմի գլխավոր ստրատեգիական դաշնակիցը եղել և մնում են ՀՀ իշխանություններն ու «ընդդիմություն» կոչվածը, բացառապես նրանց շնորհիվ է Ադրբեջանը 2020-ին հաղթել: Մեծ հաշվով, այժմ ոչ թե Արցախի ու Հայաստանի ճակատագիրն է որոշվում, այլ Ադրբեջանի: Ադրբեջանը Ռուսաստանի ու Իրանի բաց երախների միջև թպրտացող զոհ է: Եթե նոր Երուսաղեմ Ուկրաինայում չստեղծվեց, չի ստեղծվի նաև Ադրբեջանում: 2024-ի ԱՄՆ ընտրությունների ելքը վճռված է, Թրամփը տեղով կրակ էլ դառնա, ոչինչ փոխել չի կարող, ըստ ամենայնի, նա վաղուց «գործարքի» մեջ է դեմոկրատների, ավելի ճիշտ ԱՄՆ «խորքային պետության», ուժային կառույցների հետ, այժմ ուղղակի ձևական իր դերն է խաղում: 2024-ին Ռուսաստանում նույնպես ընտրություններ են, բայց ոչ մի արտառոց բան սպասել չարժե, ռուսական էլիտաները ինչպես որոշեն, այնպես էլ կլինի, առանց ցնցումների: Պատահական չէ, որ արդեն երկու տարի, ռուսները ստիպում են փսևդոլիբերալ հրեաներին հատ առ հատ լքել Ռուսաստանը, 1917, կամ 1990 թվերի հեղափոխական իրավիճակ հրեաները ստեղծել չեն կարող: 2024-ին նաև ընտրություններ են Ուկրաինայում, Զելենսկին վռնդվելու է իշխանությունից, այս փաստը նույնպես Ալիևին ոչ մի լավ բան չի խոստանում: Հրեական գործոնը ինչքան Ուկրաինայում թուլանա, զուգահեռ թուլանալու է նաև Ադրբեջանում, նաև ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ... Եվ ուրեմն, մեր բոլոր խնդիրները երկրի ներսում են: Հայաստանը քանդում են ներսից, վատ կառավարումով, բեսպրեդելով, կոռուպցիայում, բարոյահոգեբանական հարվածներով ու ժողովրդին դեմոռալիզացնելով: Հայաստանի ներսում, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի նախ պարտավոր է իր տեղական, գեղական, քաղաքային ու մարզային իշխանություններից, բոլոր պետական կառույցներից՝ պահանջել օրենքների անխտիր կատարում: Ձեր դռան առաջից է սկսվում երկրի սահմանը, ձեր թաղի ու գյուղի ներքին վիճակից է կախված ձեր երկրի սահմանների, զինվորի, նորածին երեխաների, տարեցների անվտանգությունն ու ապագան, հասկացեք՝ վերջապես: Գյուղական կոռուպցիայի ցանկացած դրվագ, ձնագնդու պես գլորվելով ու մեծանալով հասնում է մեր երկրի սահմանին, կուտակվելով կանխորոշում է երկրի առաջ ծառացած մեծ հարցերի ելքը: Եթե այսպես շարունակվի, շուտով Ծիծեռնակաբերդն ու Մատենադարանն էլ կարող են ամբողջովին վերացնել, պետությունն էլ, ամեն ինչ դրան է տանում: Սա Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակումից ավելի սարսափելի բան է: 1990-ականներին Հայաստանից բան չէր մնացել, մի մոռացեք, դա միտումնավոր և հետևողական իրագործված ծրագիր էր: Բոլոր դժբախտությունների պատճառը ներսում է: Օրենքներ կարդացեք, օրենքով ապրեք ու միմյանցից նույնը պահանջեք, այլ լուծում ու փրկություն չկա»: