Բանակից խուսափելու համար երեխաներին օտարերկրյա քաղաքացիներ է դարձրել. «Ժողովուրդ»
![]() 326 Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկ Մարությանն ունի 4 զավակ՝ 2 տղա և 2 աղջիկ։ Նրա զավակները Չեխիայի քաղաքացիներ են։ Օրեր առաջ Մարությանը ոչ միայն հաստատեց այս փաստը, այլև հայտարարեց, որ եթե իր որդիները մեծանան և ցանկանան ծառայել հայկական բանակում, ապա կծառայեն։ Ստացվում է, որ հայրենասիրություն և մարդասիրություն քարոզող անձն իր երեխաների մեջ սնել է այլ հայրենիք և սերմանել է սեր այլ հայրենիքների նկատմամբ։ Իրականում հայրենասիրություն բառը այդպիսի գործիչները դարձնում են այցեքարտ՝ բացելով ժողովրդի սրտի դռները, սակայն իշխանության գալով՝ դառնագին շրըխկացնում են դռները թե՛ հայրենիքի առաջ և թե՛ խղճի առաջ: Ծառայությունը մեր երկրում պարտադիր է, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Հայկ Մարությանը թերևս հենց ծառայությունից խուսափելու համար է իր որդիներին Չեխիայի քաղաքացիներ դարձրել: Բայց մի՞թե հայրենիքը չի սկսվում այն սահմանից, որն արյունոտ է, մի՞թե հայրենիքի համար պարտք տալը ըստ ցանկության է»։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
