«Ո՞ւմ են իրանք ուզում էշի տեղ դնել». Ալեն Սիմոնյանը` Մոսկվային
![]() 532 Չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2023 թ., 20:36 Ռուսաստանում հնչում է տեսակետ պաշտոնական մակարդակով, որ Հայաստանն ինքն է հրաժարվել Արցախից՝ ճանաչելով Ադրբեջանի մաս և այդ դեպքում մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին մեղմ ասած անընդունելի է: «Դա աճպարարություն ա: Այսինքն այն, որ նոյեմբերի 9-ին հայտարարություն ենք ստորագրել, դա հեչ, այն, որ մենք 1991-ից սկսած, Ալմաթիի հռչակագրից սկսած, որտեղ Ռուսաստանը նույնպես անդամ է, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, դա էսօր հաշիվ դառա՞վ: Ո՞ւմ են իրանք ուզում էշի տեղ դնել: Եթե իրենք իրենց շրջապատին, ապա դա ստացվելու է ամենայն հավանականությամբ, իսկ հայ ժողովրդին չի կարելի փորձել խաբել, կամ համարել, որ հայ ժողովուրդը դա չի հասկանում: Ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր Պուտինի ստորագրությամբ, որտեղ գրված է, որ Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության տակ: Ադրբեջանը, արհամարհելով ռուսական կողմին, բազմիցս քայլեր է արել ՌԴ խաղաղապահ զորքերի նկատմամբ: Բազմիցս՝ արհամարհելով՝ սկսած Լաչինի միջանցքը տեղափոխելով, վերջացրած տարբեր դեպքերով, որոնք տեղի են ունեցել: Եթե այդքան Ռուսաստանը պահանջատեր է, ես կարծում եմ՝ ԱԳՆ ներկայացուցիչները թող համարձակություն ունենան, հլը մի հատ ադրբեջանցի գործընկերներին պատասխանեն, եթե իրոք իրենց հետ չեն համագործակցում, որը ես չեմ բացառում»,- հայտարարեց ԱԺ նախագահը: Նա հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Պուտինը բառացի հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից տարածքները միջազգային իրավունքի առումով եղել են, կան և կլինեն Ադրբեջանի տարածքը: Թող մեր գործընկերները հասկանան, որ գուցե կարող են իրենց ժողովրդին ինչ-որ ժամանակ պրոպագանդայով խաբել, բայց մեր ժողովրդին իրենք չեն կարողանալու խաբել: Զավեշտ է, որ այն միավորը, որը պետք է պաշտպանի արցախցիներին, այսօր արցախցիներին բլոկադայի մեջ է պահում: Ու ասում են՝ գիտեք, դուք էնտեղ մի տեղ ոնց-որ բանավոր ասել եք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա համար մենք չենք կարողանում ոչ մի բան անել: Այո, Ռուսաստանն իր անգործությամբ բլոկադայի մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը: Եթե իրենց երկրի շահերին պետք է լինում, իրենք նույնիսկ այնտեղ, որ ընդհանրապես դեսպանատուն էլ չկա, իրենք կարող են իրենց գործողություններն անել: Թող ազնիվ լինեն, ասեն՝ չենք կարողանում, չունենք այդ ուժը: Իրենց կարծիքը իրենց իմպերիայի մասին, իրենց վատություն է անում այսօր»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը: |

«Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո. ասեմ». Վարուժան Գեղամյան
17802:12
«Տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն»․ ՀՀ վարչապետ
827Երեկ, 14:18
«Արցախն ընկավ»․ Արթուր Ղազինյան
687Երեկ, 14:12
«Արցախը կորցնելուց հետո լուրջ ու ցավալի զարգացումներ ենք ունենալու ՀՀ-ի շուրջ»․ Տ․ Հայրապետյան
581Երեկ, 13:42
«Կեղտոտ և էժանագին կեղծիք է»․ Ռոբերտ Քոչարյան
934Երեկ, 13:24
«Նախագահների այս ծաղկաբույլը հանձնում է Արցախը»․ Հայկ Խանումյան
1057Երեկ, 11:36
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
1008Երեկ, 10:48
«Ունենք ընդամենը մի քանի ժամ»․ Նաիրա Զոհրաբյան
353Երեկ, 10:36
