Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել և ահազանգ հնչեցրել». Ռուբեն Վարդանյան

«Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել և ահազանգ հնչեցրել». Ռուբեն Վարդանյան
342
Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 20:06

ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գրառումը. «Եվս մեկ կարևոր հաստատություն՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը 126 էջանոց զեկույց է հրապարակել և ահազանգ հնչեցրել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանության վտանգի վերաբերյալ:
Ինստիտուտը «Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ցուցիչների մասին» զեկույցը հրապարակել է սահմանված ժամկետից շուտ՝ նշելով, որ դա պայմանավորված է Արցախի Հանրապետությունում օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամով, որն առաջացել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով։
«Հույս ենք հայտնում, որ այս զեկույցը կնպաստի ամբողջ աշխարհի վճռականությանը՝ պաշտպանելու արցախահայության կյանքն ու ինքնությունը, կանխելու հայերի 2-րդ ցեղասպանությունը, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա»,- մասնավորապես ասվում է զեկույցում:
Ինստիտուտը միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անդամ երկրներին մի շարք առաջարկներ է ներկայացնում՝ ընդգծելով դրանց հրատապ իրականացման կարևորությունը՝ Արցախում հայերի սովամահությունն ու բռնի տեղահանումը կանխելու համար։
Շնորհակալ եմ Լեմկինի ինստիտուտին և մասնագիտական խմբին՝ կատարած լուրջ աշխատանքի և անտարբեր չլինելու համար:

Ստորև՝ զեկույցի ամփոփիչ մասի հայերեն տարբերակը»:

Աղբյուրը`   Ռուբեն Վարդանյան