Արցախի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել
![]() 620 Ուրբաթ, 08 սեպտեմբերի, 2023 թ., 17:24 Արցախում ցանկացած հավաք, որը չի համապատասխանում Արցախում հայտարարված ռազմական դրության մասին նախագահի հրամանագրի պահանջներին, դիտվելու է անօրինական: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի աշխատակազմը: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը: 2) Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով: ԱՀ պետական լիազոր մարմինները, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկելու են բոլոր անհրաժեշտ միջոցները Հանրապետությունում սահմանադրական ու հանրային կարգը պահպանելու և անօրինական գործողություններ թույլ չտալու ուղղությամբ: Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ-ն հատուկ նիտում նախագահ է ընտրելու: ԱԺ 4 քաղաքական ուժեր առաջադրել են Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, իսկ «Միացյալ Հայաստան» խմբակցությունը՝ Սամվել Բաբայանի թեկնածությունը, սակայն վերջինիս դիմումը մերժվել է: Սամվել Բաբայանը կոչ է արել այդ օրը հավաքվել Ստեփանակերտի հրապարակում և թույլ չտալ, որ մի քանի հոգի ԱԺ-ում նախագահ փոխեն: «Եթե Արցախի հասարակությունը ամսի 8-ին ժամը 10-ին դուրս չգա փողոց այս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ, ես դա գիտեմ: Պետք է ժողովուրդը պահանջի: Հանրապետության նախագահին երեք հոգով չեն որոշում ու նշանակում: Ժողովուրդը պետք է դուրս գա, հրապարակում ընտրի իր լիդերին և ասի՝ էս մարդն է լինելու նախագահը»,- ասել է Բաբայանը: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
